Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է
17.06.2024 | 19:05

Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի:

Նախ բանտում գտնվողների հետևից այլանդակ բառապաշար բաց թողնողն ինքնին իր ներքին վախերի և չմարդու տեսակի էությունն է բացահայտում` լավ իմանալով, որ այդ մարդիկ իրեն արձագանքելու հնարավորություն չունեն:

Երկրորդ, պետականության պաշտպանության դիրքերից հանդես եկած կամ եկող ցանկացած մարդ` ակտիվ քաղաքացուց, զինվորականից մինչև պետական գործիչ, փաշինյանական իշխանության համար թշնամի է:

Մեր բոլոր գերիների, ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն անձամբ Փաշինյանն է, ում բանակցային տապալումների հետևանքով ոչ միայն Արցախը հանձնվեց, ՀՀ առանցքային տարածքները հայտնվեցին ադրբեջանական օկուպացիայի տակ, այլ հազարավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, իսկ շատերն էլ տևական ժամանակ բանտային դժոխային կյանքով անցան:

Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը` ծնկի եկած, հանձնված և հպատակված Հայաստանն է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3651

Մեկնաբանություններ